Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայրենադարձների ուղևորությունը` «Լույսի հոսքի» ներքո

Հայրենադարձների ուղևորությունը` «Լույսի հոսքի» ներքո
18.06.2016 | 12:55

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվել է ՀԵՅԶԵԼ ԱՆԹԱՐԱՄՅԱՆ-ՀՈՖՄԱՆԻ (ԱՄՆ, Ֆրեզնո) «Լույսի հոսք» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված լուսանկարները, փաստաթղթերը պատկերում են հայերի հայրենադարձությունը Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո:

Ցուցահանդեսը նվիրվում է Մեծ ներգաղթի 70-ամյակին և մարդկանց, որոնք կատարել են այդ ճակատագրական ուղևորությունը:


Նախագծի հեղինակ և համադրող Հեյզել Անթարամյան – Հոֆմանը ֆրանսիայից և ԱՄՆ-ից հայրենադարձների զավակ է, ծնվել է Երևանում: Ներկայումս ապրում է ԱՄՆ-ում:
Լուսանկարներում կարելի է տեսնել հայրենադարձների ուղևորությունը նավերով, վերադարձը հայրենիք, նրանց կյանքը Հայաստանում: Ճանապարհն այսքանով չի ավարտվում: Հայրենադարձների զավակները, որոնք իրենց մեծ մոր, մեծ հոր, ծնողների դրդմամբ, նրանց ցանկությանն ընդառաջելով հայրենիք են տեղափոխվել, տարիներ հետո բռնում են արտերկիր տանող ճանապարհը:


Մեզ հետ զրույցում Հեյզել Անթարամյան-Հոֆմանն ասաց, որ վերջին հինգ տարիներին հանդիպել է ավելի քան երեսուն հայրենադարձի հետ, ովքեր սիրով կիսվել են իրենց հուշերով ու պատմություններով, ընտանեկան արխիվներից տրամադրել լուսանկարներ, փաստաթղթեր: Շատերն էլ չեն ցանկացել վերհիշել անցածը, պատմել իրենց պատմությունը:
Նախկին հայրենադարձների պատմությունը արտացոլված է նաև արվեստագետի գեղանկարչական աշխատանքներում: Ցուցահանդեսը հաջորդիվ կբացվի Ֆրանսիայում: Հեյզել Անթարամյան-Հոֆմանն ասում է, որ շատերը, ներկա լինելով ցուցահանդեսին, կտեսնեն իրենց պատմությունը «լույսի հոսքի» ներքո:


ՆՓԱԿ-ի սրահներում ներկայացված է ավելի քան 200 աշխատանք: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 2-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ